Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ագրեսիվ միջավայր, որտեղ բոլորն են ձգտում ստանալ առավելագույնը

Ագրեսիվ միջավայր, որտեղ բոլորն են ձգտում ստանալ առավելագույնը
03.09.2023 | 14:32

Երեք մեծ ուժեր են կառավարում աշխարհը՝ հիմարությունը, վախը և ագահությունը։ Ալբերտ Էյնշտեյնի այս հզոր միտքը մարդկային համակարգերի կյանքի ու գործունեության տեսության տեսանկյունից ունի ստորև բերվող մեկնաբանությունը։

Մարդը, ընդհանուր առմամբ, ապրում է ագրեսիվ միջավայրում, որտեղ բոլորն են ձգտում եղած և ստեղծվող բարիքներից ստանալ առավելագույն բաժին։

Այդ նպատակին լավագույնս հասնելու համար մարդը պետք է կարողանա հնարավորինս հասկանալ միջավայրի էությունը, նրանում շարժիչ ուժերն ու պատճառահետևանքային կապերը, մի բան, որը ոչ բոլորին է հասանելի կամ, ավելի շուտ, հասանելի է շատ քչերին։

Մյուս կողմից, մարդն ինչքան քիչ է հասկանում անորոշություններով և վտանգներով լի միջավայրը, այնքան նրա մեջ մեծանում է վախը հնարավոր կորուստների և կյանքին սպառնացող պոտենցիալ ռիսկերի ու վտանգների հանդեպ։

Այսինքն, նման պայմաններում, երբ մարդու չհասկանալ-հիմարությունը և պոտենցիալ կորուստների պատճառով առաջացող համատարած վախը դառնում են նրա կյանքի ընթացքը որոշող դոմինանտ ուժեր, կյանքի հարատևման գլոբալ պահանջը ստիպում է մարդուն նշված երկու բացասական գործոնները, այն է՝ հիմարությունն ու վախը, կոմպենսացնել մի երրորդ հզոր ուժով, որն էլ մարդկանց համատարած ագահությունն է։

Այսպիսով, երեք հիմնական ուժերը՝ մարդկանց մեծամասնության հիմարությունը, վախը և ագահությունը, կառավարում են աշխարհը։

Ավելի շուտ, մարդկանց մեծամասնությանը բնորոշող այդ ուժային եռյակը հնարավորություն է տալիս փոքրամասնություն կազմող հասկացող և դոմինանտ դիրք ու հարստություն ունեցող մարդկանց կառավարել աշխարհը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ